Նունե Խաչիկօղլյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Նոր դպրոց. Երկարացված օրվա բլոգ

Տարեդարձ է այսօր…

Այսօր մեր  գեղեցկուհի ու համեստ Լիանայի ծննդյան օրն է…2-1  դասարանի սովորողները շնորհավորեցին և մեդիաբացիկներ նվիրեցին Լիանային…

Реклама

Տարեդարձ է այսօր…

Այսօր մեր սիրուն, համեստ Նարեն դարձավ յոթ տարեկան, բոլոր սովորողները հերթով շնորհավորեցին  Նարեին գեղեցիկ մաղթանքներով…Մի լավ պարեցին ու երգեցին…

Հարիսայի ծեսն ամենուրեք…

Ֆոտոպատում՝ առանց մեկնաբանությունների…..

Տոնական միջոցառումն ու քայլարշավը դեպի Ագարակ և Հիմնական դպրոց…

Անդաստան երգն այսօր տարածվեց ամբողջ Արևելյան դպրոցի ու մերձակայքի լանջերով…Երգին ու պարին միացավ տիար Բլեյանը և տվեց քայլարշավի մեկնարկը….Մեր առաջին երկար քայլարշավն էր, որն ավարտվեց մեծ ու տպավորիչ հուշերով… Ամբողջ պատումը ՝ ֆոտոշարով….

Սեբաստացիական օրերը և երկարացված օրվա առօրյան

Համակարգիչներով աշխատանքներ.- Հորինեցին երևակայական տերև,նկարեցին և  սկսեցին պատմել նրա մասին,ամեն մի սովորողի մոտ մի հիանալի պատմություն ստացվեց….Այսօր էլ քայլարշավով հասանք Քոլեջ, ուր սպասում էր մեզ տիկին Շողիկը…..Ինչպես միշտ ջերմ ու գեղեցիկ հյուրընկալություն ջերմոց-լաբորատորիայում, որտեղ միշտ հիանալու և զարմանալու շա՜տ բան կա…Դիտեք ինքներդ…

Սեբաստացու օրեր—օր 2

Տարատեսակ աշնանային տերևներ հավաքելուց հետո ստացվեց տեխնոլոգիական  աշխատանքների գեղեցիկ  աշխատանքներ…Հեղինակները երկարացված օրվա խմբի 1-ին և 2-րդ դասարանների սովորողներն են…..

Թող բոլորն իմանան…Օր առաջին

Սեբաստացու օրերին ընդառաջ»  նախագիծն այսօր սկիզբ առավ մեր գեղեցիկ լանջերից… Երկարացված  օրվա խմբի սովորողներ Մարին ու Միլենան շատ հաճույքով սկսեցին իրենց  աշխատանքը…Խմբին միացավ իրենց ավագ ընկեր Գոհարը , ով ջանասիրաբար օգնեց աղջիկներին,հետո խումբը մեծացավ,շատացավ… ու ստացվեց մի այսպիսի աշնանա- տերևա-լանջային պատկեր….Բոլորը գոհ իրենց աշխատանքից հպարտ կանգնեցին   ու բարձրաձայնեցին՝  Ես-սեբաստացի եմ….

Տոնական ուսումնական նախագիծ

Երկուշաբթի——Պատրաստվում ենք աշնանային տերևներով կոլաժներ պատաստել

Երեքշաբթի——Այցելություն Հարավային դպրոց-պարտեզ—Ագարակ

Չորեքշաբթի——Այցելություն Հյուսիսային դպրոց-պարտեզ—սբ.Երրորդություն եկեղեցի

Հինգշաբթի——Պատրաստում ենք կոլաժներ, պարտեզի բարեկարգում,մաքրություն

Ուրբաթ——Նախատոնական մեդիաուրբաթ

Շաբաթ——Հարիսայի ծեսն ու տոնական միջոցառումները Խառնարանում և Արևելյան դպրոց-պարտեզում

ՖՈՏՈՊԱՏՈՒՄՆԵՐ և ՖՈՏՈՇԱՐՔԵՐ

Զբոսանք, դիտարկումներ,հանդիպում, հաճելի խաղեր՝ Բանգլադեշում

 

Մեր ուրախ Թթուդրիկը-2-1 դասարան

Ֆոտոպատում

Post Navigation